Մեծ Բրիտանիայի վարչապետը ընտրությունների նախօրեին կաթ և նարնջի հյութ է բաժանել բնակչությանը
Բորիս Ջոնսոնը ընտրությունների նախօրեին բնակչությանը բաժանել է կաթ և նարնջի հյութ:
Մեծ Բրիտանիայի վարչապետը բեռնատար ավտոմեքենաներում անձամբ է տեղավորել մթերքը, որից հետո Յորքշիրի կոմսությունում կաթ և նարնջի հյութ է բաժանել մարդկանց:
Բնակչության հետ զրույցի ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է, որ դեկտեմբերի 12-ը երկրի համար շատ կարևոր օր է: Բորիս Ջոնսոնի մեկնաբանմամբ, այժմ բնակչությունը պետք է որոշի, կսկսվի արդյոք երկրում նոր քաղաքական ճգնաժամ:
Հիշեցնենք, դեկտեմբերի 12-ին Մեծ Բրիտանիայում անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այն անցկացնելու նախաձեռնությամբ է հանդես եկել Բորիս Ջոնսոնը, երբ երկրի գերագույն օրենսդրական մարմինը չի աջակցել իր կողմից Եվրամիության հետ ունեցած համաձայնությանը: