Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հրապարակել է արբանյակային լուսանկարներ, որոնցում երևում է, թե ինչպես են ռուսական զորքերը տեղակայված Զապոռոժյեի ատոմակայանի հինգերորդ ռեակտորից 60 մետր հեռավորության վրա
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հրապարակել է արբանյակային լուսանկարներ, որոնցում երևում է, թե ինչպես են ռուսական զորքերը տեղակայված Զապոռոժյեի ատոմակայանի հինգերորդ ռեակտորից 60 մետր հեռավորության վրա:
«Մինչ Ռուսաստանը ատոմակայանի ռազմական օկուպացիա է իրականացնում, ռեակտորների շահագործման հիմնական ռիսկը մնում է ռեակտորների հովացման համակարգը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես գրում է «BBC»-ն, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսով զրուցել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնոյի հետ՝ Զապոռոժյեի էլեկտրակայանի վերաբերյալ։ Ինչպես նշվում է հրապարակված հաղորդագրության մեջ, երկուստեք նշվել է, որ անհրաժեշտ է, որպեսզի էլեկտրակայան այցելեն միջազգային փորձագետներ։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարը հույս ունի, որ փորձագետներին այս շաբաթ կհաջողվի ժամանել Զապոռոժյե։