Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է որակում Սերգեյ Շոյգուի հայտարարությունը, թե Ռուսաստանը միտումնավոր դանդաղեցնում է Ուկրաինայում ռազմական գործողությունների տեմպերը

14:08, 26.08.2022

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է որակում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հայտարարությունը, թե Ռուսաստանը միտումնավոր դանդաղեցնում է Ուկրաինայում ռազմական գործողության տեմպերը։

«Ռուսաստանի հարձակումը հետ է պահվում Ռուսաստանի վատ ռազմական կատարողականությամբ և ուկրաինական կատաղի դիմադրությամբ: Ամենայն հավանականությամբ, Շոյգուն և նախագահ Պուտինը պաշտոնանկ են արել առնվազն վեց գեներալի, քանի որ նրանք արագ առաջ չեն շարժվել»,- ասվում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՌԴ պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ Ռուսաստանը միտումնավոր դանդաղեցնում է Ուկրաինայում ռազմական գործողության տեմպերը՝ նպատակ ունենալով նվազեցնել քաղաքացիական բնակչության շրջանում զոհերը։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ այս հայտարարությունից հետո Ռուսաստանը ռմբակոծել է Չապլինո քաղաքի երկաթուղային կայարանը, որտեղ զոհվել է 25 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երկու երեխա։

Նմանատիպ