Մեծ Բրիտանիայի Կենտի կոմսությունում հարյուրավոր բեռնատարներ սպասում են Ֆրանսիայի սահմանի բացմանը
Մեծ Բրիտանիայի Քենտի կոմսությունում հարյուրավոր բեռնատարներ սպասում են Ֆրանսիայի սահմանի բացմանը: Եվրոպական երկրները դադարեցրել են երթևեկությունը Մեծ Բրիտանիայի հետ, այն բանից հետո ինչ երկրում արձանագրվել է կորոնավիրուսի նոր տեսակով վարակման դեպք:
«Բի Բի Սիի» փոխանցմամբ, ներկայումս Կենտում սահմանի բացմանը սպասում է ավելի քան 1500 բեռնատար:
Ինչպես հաղորդում է «Բի Բի Սին», Սուրբ Ծննդյան ժամանակահատվածում Մեծ Բրիտանիայի Դուվրի նավահանգստի և Ֆրանսիական Կալեի միջև օրական անցնում է մինչև 10 000 բեռնատար: