Մեծ Բրիտանիայի դեսպանատուն. Զուրաբ Ջափարիձեի կալանավորումը անհամաչափ միջոց է և նպատակ ունի ընդդիմությանը վախեցնել․ սա Վրաստանի ժողովրդավարական անկման ևս մեկ ապացույց է
Մեծ Բրիտանիան խորապես մտահոգված է ընդդիմության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեի նկատմամբ կալանքի նախնական միջոց կիրառելու փաստով։ Նրա կալանավորումը ամբողջությամբ անհամաչափ միջոց է, որը նպատակ ունի վախեցնել և լռեցնել քաղաքական ընդդիմությանը, – նշվում է Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության սոցիալական ցանցում տարածած հայտարարությունում։
Դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ նշվում է, որ սա Վրաստանի լուրջ ժողովրդավարական անկման ևս մեկ ապացույց է։
«Մեծ Բրիտանիան խորապես մտահոգված է ընդդիմության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեի նկատմամբ կալանքի նախնական միջոցի կիրառմամբ։ Նրա կալանավորումը ամբողջությամբ անհամաչափ քայլ է, որն ուղղված է քաղաքական ընդդիմությանը վախեցնելուն և լռեցնելուն։ Ընդդիմադիր կուսակցությունները արգելելու մասին օրենքի ընդունման և «Վրացական երազանքի» կողմից ընդդիմադիր կուսակցությունները հակասահմանադրական հայտարարելու մասին արված հայտարարությունների ֆոնին, սա Վրաստանում լուրջ ժողովրդավարական անկման ևս մեկ ապացույց է։ Բազմակարծության վրա հիմնված բազմակուսակցական ժողովրդավարությունը եվրատլանտյան արժեքների անբաժանելի մասն է։ «Վրացական երազանք»-ը պետք է անմիջապես դադարեցնի հակաժողովրդավարական միջոցառումների կիրառումը», – ասված է հայտարարությունում։