Մեծ Բրիտանիայի Բրիստոլ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել

17:26, 03.05.2026
Detail of a Metropolitan Police car in the UK

Detail of a Metropolitan Police car in the UK

Բրիտանական Բրիստոլ քաղաքի բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել, հաղորդում է Reuters-ը։

Ոստիկանությունը միջադեպը որակել է որպես «կասկածելի» և քաղաքում հայտարարել «լուրջ արտակարգ իրավիճակ»։

Դեպքի վայրում հետաքննություն է ընթանում։ Մոտակա բնակիչները տարհանվել են։ Ոստիկանությունը նաև հետաքննում է քաղաքի մեկ այլ թաղամաս, որը կարող է կապված լինել միջադեպի հետ։ Այս պահին այլ մանրամասներ չեն հրապարակվել։

Նմանատիպ