Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը ժամանում է Կիև
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Լամմին ժամանել է Կիև՝ քննարկելու երկկողմ համագործակցությունը և Ուկրաինայի անվտանգության հարցերը։
Այս մասին սոցցանցում գրել է Միացյալ Թագավորությունում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին։
«Մենք կքննարկենք հետագա համագործակցությունը և համատեղ նախագծերը՝ ուղղված Ուկրաինայի անվտանգության ամրապնդմանը : Ես շնորհակալ եմ, որ Միացյալ Թագավորությունը միշտ մեզ հետ է այս դժվարին պահին»,- գրել է Զալուժնին սոցցանցում։