Մեծ Բրիտանիայի արտգործնախարար. Մարդու իրավունքների խնդիրները մնում են Վրաստանում, Մոլդովայում, երկու դեպքում էլ մենք աջակցում ենք հակամարտությունը կանխելու և հաշտեցնելու ԵԱՀԿ ջանքերին
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար. Մարդու իրավունքների խնդիրները մնում են Վրաստանում, Մոլդովայում, երկու դեպքում էլ մենք աջակցում ենք հակամարտությունը կանխելու և հաշտեցնելու ԵԱՀԿ ջանքերին

Վրաստանում, Մոլդովայում շարունակում են մնալ մարդու իրավունքների խնդիրները: Երկու դեպքում էլ մենք աջակցում ենք հակամարտությունը կանխելու, լուծելու և հաշտեցնելու ԵԱՀԿ-ի ջանքերին, – ասել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Տրասը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում կամ տարածաշրջանի այլ վայրերում ազատությունն ու ժողովրդավարությունը ոտնահարելու ցանկացած գործողություն ռազմավարական սխալ կլինի։

«Մենք լիովին պաշտպանում ենք Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Ռազմական մոբիլիզացիայի հարցում Ռուսաստանի թափանցիկության բացակայությունը խորացնում է լարվածությունը և խաթարում վստահությունը տարածաշրջանում: Նման սպառնալիք պարունակող գործողություններն անընդունելի են։ Ուզում եմ շատ հստակ ասել, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ազատությունն ու ժողովրդավարությունը խաթարող ցանկացած գործողություն ռազմավարական սխալ կլինի: Ես կոչ եմ անում Ռուսաստանին օգտագործել ԵԱՀԿ-ի գործիքները՝ վստահությունը վերականգնելու և թափանցիկության հետ կապված իր պարտավորությունները կատարելու համար։ ԵԱՀԿ դիտորդական առաքելության և միջազգային մարդասիրական առաքելություններին անհրաժեշտ է ամբողջական, անվտանգ և անարգել մուտքի հնարավորություն ամբողջ Ուկրաինայում, ներառյալ Ղրիմը:

Իրականությունն այն է, որ որոշ տարածաշրջաններում պետք է պաշտպանել քաղաքացիների կյանքը և տարածաշրջանային կայունությունը։ Վրաստանում, Մոլդովայում շարունակում են մնալ մարդու իրավունքների խնդիրներ»,- հայտարարել է Լիզ Տրասը: