Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար. Ժամանակն է, որ Վլադիմիր Պուտինը լրջորեն մոտենա Եվրոպայում խաղաղությանը, հրադադարին և բանակցություններին

17:40, 12.05.2025

Ժամանակն է, որ Վլադիմիր Պուտինը լրջորեն մոտենա Եվրոպայում խաղաղությանը, հրադադարին և բանակցություններին, հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմին Լոնդոնում իր եվրոպացի գործընկերների հետ հանդիպումից առաջ։

Բրիտանացի նախարարի խոսքով՝ այսօր մեր առջև ծառացած մարտահրավերները վերաբերում են ոչ միայն Ուկրաինայի ապագային, այլև գոյաբանական նշանակություն ունեն ամբողջ Եվրոպայի համար։

«Ժամանակն է, որ Վլադիմիր Պուտինը լուրջ վերաբերվի Եվրոպայում խաղաղությանը, լուրջ վերաբերվի հրադադարին և բանակցություններին։ Մենք՝ Եվրոպայում, անկասկած կպատրաստվենք խաղաղությանը, և դա այսօր մեր բանակցությունների կարևոր մասն է լինելու, բայց մենք պետք է նաև պատրաստ լինենք այն հնարավորությանը, որ սա Պուտինի կողմից լուրջ պահ չէ, և մենք խաղաղություն չենք ստանում», – ասաց Դեյվիդ Լեմին։

Լոնդոնում կայանալիք հանդիպմանը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի հետ մեկտեղ, մասնակցում են Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի, Իսպանիայի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև ԵՄ գերագույն ներկայացուցիչը։

Նմանատիպ