Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի որոշումը ճիշտ էր և օրինական. Թերեզա Մեյ
Մեծ Բրիտանիայի վարչապետը տարածում է հատուկ հայտարարություն:
Թերեզա Մեյի խոսքերով, Բրիտանիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները և Ֆրանսիան լրատվություն ունեին, որ Սիրիայի Դումա քաղաքում քիմիական զենքը օգտագործել է Ասադի ռեժիմը:
Նրա խոսքերով, ուղղաթիռը, որի միջոցով իրականացվել է քիմիական գրոհը, պատկանում էր Սիրիայի կառավարական ուժերին, և նման սպառազինություն Սիրիայի ընդիմությունը չունի:
Թերեզա Մեյի հայտարարությամբ, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի որոշումը ճիշտ էր և օրինական:
Մեծ Բրիտանիայի վարչապետը նշել է, որ գիշերը իրականացրած հարձակումը ավելի լայնածավալ էր, քան մեկ տարի առաջ ԱՄՆ-ի կողմից իրականացրած հարձակումը:
Հեղինակ -
Edgar Barsegyan