Մեծ Բրիտանիան ժամանակավորապես դադարեցրել է Բուլղարիայի «Լուկոյլ» ընկերության նկատմամբ պատժամիջոցները՝ թույլ տալով երկրի միակ նավթավերամշակման գործարանին աշխատել
Մեծ Բրիտանիան ժամանակավորապես դադարեցրել է Բուլղարիայի «Լուկոյլ» ընկերության նկատմամբ պատժամիջոցները՝ թույլ տալով երկրի միակ նավթավերամշակման գործարանին աշխատել

Մեծ Բրիտանիան ժամանակավորապես դադարեցրել է ռուսական «Լուկոիլ» ընկերության նկատմամբ սահմանված պատժամիջոցները Բուլղարիայի համար, որպեսզի երկրի միակ նավթավերամշակման գործարանն ի վիճակի լինի շարունակել աշխատանքը։ Այս մասին տեղեկացնում է «Reuters»-ը։

Բրիտանիան լիցենզիա է տրամադրել «Լուկոիլի» երկու ընկերությունների, որոնք զբաղվում են Բուլղարիայում վառելիքի վաճառքով և ղեկավարում են երկրի միակ նավթավերամշակման գործարանը Բուրգաս քաղաքում։

Լիցենզիաները թույլ են տալիս այդ ընկերություններին իրականացնել գործառնություններ նշված երկու ձեռնարկությունների և դրանց դուստր ձեռնարկությունների հետ մինչև 2026 թվականի փետրվարի 14-ը։

Ինչպես հաղորդում է «Reuters»-ը, Բուլղարիան դիմել է նաև ԱՄՆ-ին՝ խնդրելով բացառություն կատարել «Լուկոիլի» նկատմամբ սահմանված պատժամիջոցներից։

ԱՄՆ-ի կողմից «Լուկոիլի» դեմ սահմանված պատժամիջոցները, որոնք ուժի մեջ կմտնեն նոյեմբերի 21-ից, մտահոգություն են առաջացրել Բուլղարիայում, քանի որ, ըստ գնահատումների, դրանք կարող են հանգեցնել Բուրգասի նավթավերամշակման գործարանի փակման։