Մեծ Բրիտանիան սուտ է անվանում Ռուսաստանի արտաքին հետախուզության պնդումը, որ Մեծ Բրիտանիան պատրաստվում է միջուկային զենք փոխանցել Ուկրաինային
Մեծ Բրիտանիայի կառավարությունը ստ է անվանել Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարությունը, ըստ որի՝ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պատրաստվում են միջուկային զենք փոխանցել Ուկրաինա։
Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսնակի խոսքով՝ Վլադիմիր Պուտինը ստում է՝ միջազգային հանրության ուշադրությունը Ուկրաինայում իր կատարած վայրագություններից շեղելու համար։
«Սա Վլադիմիր Պուտինի կողմից Ուկրաինայում իր կատարած վայրագություններից ուշադրությունը շեղելու ակնհայտ փորձ է։ Սա ճիշտ չէ։ Դուք հավանաբար տեսել եք Մեծ Բրիտանիայի վարչապետի այսօրվա խոսքերը, որտեղ նա հարգանքի տուրք է մատուցել ուկրաինացի ժողովրդի անհավանական դիմադրողականությանը։ Մենք կշարունակենք աշխատել արդար և երկարատև խաղաղություն ապահովելու համար», – ասվում է հայտարարության մեջ։
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պատրաստվում են միջուկային զենք փոխանցել Ուկրաինա։ Նրանք ասում են, որ Լոնդոնն ու Փարիզը ցանկանում են թաքցնել միջուկային զենքի փոխանցումը Կիևին և հայտարարում են, որ Կիևն ինքն է ստեղծել այն։ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ եթե Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան միջուկային զենք փոխանցեն Ուկրաինա, Ռուսաստանը միջուկային հարված կհասցնի Լոնդոնին և Փարիզին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը անհրաժեշտության դեպքում կօգտագործի միջուկային զենք այն մատակարարող երկրների դեմ, քանի որ նրանք կդառնան հակամարտության կողմեր։