Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսի նկատմամբ
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսի նկատմամբ

Վենեսուելայի գործող նախագահ Դելսի Ռոդրիգեսը Մեծ Բրիտանիայի կողմից պատժամիջոցների տակ է։ Skynews-ի տվյալներով՝ Մեծ Բրիտանիան նրա նկատմամբ պատժամիջոցներ է կիրառել 2020 թվականին և դեռևս չի վերացրել դրանք։

«Կա հիմնավոր կասկած, որ նրա գործողությունները նախագահական հանձնաժողովում, ապա նաև որպես Հիմնադիր ժողովի նախագահ, խաթարել են Վենեսուելայում ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը, այդ թվում՝ Ազգային ժողովի լիազորությունների յուրացումը և ընդդիմությանը ճնշելու համար ուժի կիրառումը», – ասվում է հրատարակության հայտարարության մեջ։

Skynews-ի տվյալներով՝ պատժամիջոցների ցուցակում ընդգրկված յուրաքանչյուրի անձնական ակտիվները սառեցված են, այդ թվում՝ Դելսի Ռոդրիգեսի։ Ցուցակում ներառված են նաև Մադուրոյի կառավարության այլ անդամներ և նրա իրավահաջորդները։

Հարկ է նշել, որ Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցուցակում չի ներառվում Նիկոլաս Մադուրոն։

Դելսի Ռոդրիգեսը պաշտոնապես դարձել է Վենեսուելայի գործող նախագահ հունվարի 5-ին։