Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ։

«Սև ցուցակում» են ներառված «Ախմատ Կադիրովի հիմնադրամը» և չեչեն առաջնորդ Ռամզան Կադիրովի մայրը։

Նոր պատժամիջոցների ցանկում ընդհանուր առմամբ ներառված է 11 ֆիզիկական և իրավաբանական անձ։ Նրանց թվում են «Առաջինների շարժում» երիտասարդական միավորումը և «Հաղթանակի կամավորներ» կազմակերպությունը, ինչպես նաև Թաթարստանի փոխվարչապետ Լեյլա Ֆազլևան, Թաթարստանի երիտասարդության հարցերով նախարար Ինատ Սադիկովը, չեչեն հատուկ նշանակության զորքերի հրամանատար Զամիդ Չալաևը և «Դաշնային երիտասարդական կենտրոնի» ղեկավար Վալերի Մայորովը։