Մեծ Բրիտանիան Իրանին զգուշացնում է, որ Հորմուզի նեղուցի փակումը «աղետալի սխալ» կլինի
Մեծ Բրիտանիան զգուշացնում է Իրանին, որ ԱՄՆ հարվածներին արձագանքելը և Հորմուզի նեղուցի փակումը կլինի «աղետալի սխալ»։ Համապատասխան հայտարարությունն արել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։
«Ես Իրանի արտաքին գործերի նախարարին հստակեցրել եմ, որ տարածաշրջանում ամերիկյան բազաների ռմբակոծումը հիմա կլինի հսկայական, աղետալի սխալ։ Հորմուզի նեղուցի փակումը սխալ կլինի։ Կարծում եմ՝ Խամենեին հասկանում է և գիտակցում է դա», – ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը։
Կիրակի օրը Իրանի խորհրդարանը հաստատել է Հորմուզի նեղուցը փակելու որոշումը, որը Պարսից ծոցից նավթի մատակարարման հիմնական անցուղին է։
Պարսից ծոցում գտնվող Հորմուզի նեղուցը համաշխարհային առևտրի ամենակարևոր կետերից մեկն է, որով անցնում է աշխարհի նավթի մոտ 20 տոկոսը, ինչը կազմում է օրական մոտ 17-18 միլիոն բարել նավթ։ Հորմուզի նեղուցը Պարսից ծոցը բաց օվկիանոսին միացնող միակ ծովային ուղին է, և նրա ափերին են գտնվում խոշոր նավթ արտադրողներ, ինչպիսիք են Իրանը, Սաուդյան Արաբիան, Իրաքը, Քուվեյթը և Միացյալ Արաբական Էմիրությունները։