Մեծ Բրիտանիան և Գերմանիան ստորագրել են բարեկամության պայմանագիր, որը ներառում է տարբեր ոլորտներում հարաբերությունների խորացում
Մեծ Բրիտանիան և Գերմանիան ստորագրել են բարեկամության պայմանագիր, որը կխորացնի հարաբերությունները տարբեր ոլորտներում, հաղորդում է «Reuters»-ը։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, կողմերը պայմանագիրը ստորագրել են Լոնդոնում։
Գերմանիան նմանատիպ բարեկամության պայմանագրեր ունի միայն մի քանի երկրների հետ, այդ թվում՝ Ֆրանսիայի։
Պայմանագիրը ներառում է մի քանի հիմնական ոլորտներ՝ փոխադարձ պաշտպանության երաշխիքներ, միգրացիա, կրթություն, տնտեսություն և առևտուր, ինչպես նաև էներգետիկա։
«Ես ուրախ եմ, որ մենք կարողացանք համաձայնության գալ, որը թույլ կտա դպրոցականներին և ուսանողներին ապագայում ավելի հեշտությամբ ճանապարհորդել Մեծ Բրիտանիա և հակառակը՝ Գերմանիա։ Սա, մասնավորապես, երիտասարդ սերնդին հնարավորություն կտա ավելի լավ ճանաչել երկու երկրները», – ասել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
Տեղեկատվության համար, սա Ֆրիդրիխ Մերցի առաջին այցն էր Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոն։