Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան աջակցում են Վրաստանի կառավարության խաղարարար նախաձեռնությանը
ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի բարձր կարգի հանդիպման շրջանակներում, Վրաստանի կողմից կազմակերպված «մարդու իրավունքների հարգանքը կայուն խաղաղության համար» միջոցառման մասնակիցներին, խոսքով դիմել են Միավորված թագավորության և Ֆրանսիայի ներկայացուցիչները:
Վրաստանի արտաքին գործերի նախարարության լրատվությամբ, հանդիպմանը ուշադրությունը բևեռել են Վրաստանի բռնազավթված տարածքներում մարդու իրավունքների վիճակի վրա և հաստատել են իրենց աջակցությունը Վրաստանի կառավարության խաղարարար նախաձեռնության նկատմամբ:
«Բրիտանիան աջակցում է Վրաստանի խաղարարար նախաձեռնությանը: Սա պրագմատիկ, նորարարական ծրագիր է և հնարավորություն է տալիս պատերազմի պատճառով իրարից հեռացված մարդկանց միջև կառուցել կամուրջներ»,-հայտարարել է Միավորված թագավորության ներկայացուցիչ Ջոնաթան Ալենը:
Իր հերթին ֆրանսիացի դիվանագետը հայտարարել է, որ նախաձեռնությունները կամուրջների շինարարության և մարդասիրական վիճակի բարելավման կապակցությամբ, այն գործողությունն է, որը հարկավոր է բոլորին:
Նախարարության լրատվությամբ, Բրիտանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները ընդգծել են նաև Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններում մոնիտորինգի միջազգային մեխանիզմների, այդ թվում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի տարածաշրջան մուտք գործելու կարևորությունը:
Միջոցառմանը աջակցող հայտարարություններ են արել նաև դաշնակից այլ երկրների ներկայացուցիչները:
Միջոցառմանը, Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն ուշադրությունը կենտրոնացրել է այն ծանր իրավիճակի վրա, որը ստեղծված է բռնազավթված տարածաշրջաններում:
Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած այցի շրջանակներում, Միխեիլ Ջանելիձեն մասնակցել է High level meeting on peacebuilding and sustaining peace միջոցառմանը և խոսքով դիմել է մասնակիցներին:
Հեղինակ -
Edgar Barsegyan