Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը՝ պատժամիջոցների ցանկում ավելացնելով երկու ֆիզիկական և հինգ իրավաբանական անձանց
Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների ցանկը։ Բրիտանական կառավարության հայտարարությամբ՝ ցուցակում ավելացվել են երկու ֆիզիկական և հինգ իրավաբանական անձինք։
Փաստաթղթի համաձայն՝ պատժամիջոցների ենթարկվածների թվում են ռուս գաղափարաբան Ալեքսանդր Դուգինը և բլոգեր Միխայիլ Զվինչուկը։
«Դուգինը ներգրավված է կամ մասնակցել է Ուկրաինայի ապակայունացմանը, քանի որ նա պատասխանատու է, մասնակցում է, աջակցում կամ նպաստում է ցանկացած քաղաքականության կամ գործողության, որը սպառնում է Ուկրաինային, խարխլում է նրա տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը կամ անկախությունը», – նշվում է փաստաթղթում։
Պատժամիջոցներ կիրառվել են նաև Դուգինի հիմնադրած Գեոպոլիտիկ հետազոտությունների և տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի, Ռուսաստանի քաղաքացիների արտասահմանում իրավունքների պաշտպանության հիմնադրամի, ինչպես նաև Բրյուսելում գրանցված EUROMORE, GOLOS և RYBAR կազմակերպությունների նկատմամբ։
Պատժամիջոցները ներառում են Դուգինի և Զվինչուկի մուտքի արգելք Միացյալ Թագավորություն, ինչպես նաև նրանց և պատժամիջոցների ցուցակում ներառված կազմակերպությունների ակտիվների սառեցում երկրի տարածքում։