Մեծ Բրիտանիան չեղարկել է «Լուկոյլ»-ի ավստրիական դուստր ընկերության սառեցված հաշիվներին դրամական միջոցների փոխանցման սահմանափակումները
Մեծ Բրիտանիան չեղարկել է «Լուկօյլի» ավստրիական դուստր ձեռնարկության սառեցված հաշվեհամարներին դրամական միջոցների փոխանցման սահմանափակումները։
Բրիտանական ընկերություններն այժմ հնարավորություն ունեն միջոցներ փոխանցել «Լուկօյլ Ինթերնեյշնլի» գործող հաշվեհամարներին։ Միևնույն ժամանակ, այս փոփոխությունը չի նախատեսում միջոցների վերադարձ հիմնադիր ռուսական ընկերությանը։
Մեծ Բրիտանիայի կառավարության հայտարարության մեջ չի հստակեցվում, թե ինչու են ուժի մեջ մտել այս փոփոխությունները։ Լիցենզիան, որը հնարավորություն էր տալիս պահպանել փոխանցումները «Լուկօյլի» ավստրիական դուստր ընկերության հետ, ուժի մեջ է մտել անցյալ տարվա աշնանը, և դրա ժամկետը լրանում է օգոստոսի 25-ին։