Մետաnն կվերացնի Դոնալդ Թրամփի Ինսթագրամի և Ֆեյսբուքի հաշիվների սահմանափակումները

14:15, 13.07.2024

Մետաnն կվերացնի Դոնալդ Թրամփի Ինսթագրամի և Ֆեյսբուքի հաշիվների սահմանափակումները։ Այս մասին հայտնում է Ֆոքս Նյուսը։ Մետայի խոսնակը հաստատել է, որ ընկերությունը կվերացնի Թրամփի հաշիվների վրա դրված արգելքը, որն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարից։

Ընկերությունը հայտարարել է, որ այս որոշումը կայացվել է նախագահական ընտրությունների թեկնածուների միջև հավասարություն ապահովելու նպատակով։ Մետայի խոսնակի խոսքով՝ հաջորդ շաբաթ սահմանափակումները կհանվեն։

«Մենք կարծում ենք, որ ամերիկացի ժողովուրդը պետք է կարողանա լսել նախագահի թեկնածուներին»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ։

Սակայն Մետայի հայտարարության մեջ ասվում է, որ եթե Թրամփը կրկին խախտի ընկերության կանոնները, նրան ավելի խիստ պատժամիջոցներ են սպասվում։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 6-ին, Կապիտոլիումի գրոհից հետո, Մետան արգելափակել էր Թրամփի սոցիալական ցանցերի հաշիվները՝ ասելով, որ նա «փառաբանում է» մարդկանց, ովքեր «բռնությամբ են զբաղվում»։

Նմանատիպ