«Մետաքսի ճանապարհի ֆորումին» զուգահեռ օպերայի շենքի մոտ անցկացվում է բողոքի ցույց
«Երկրի ծառայության մեջ» շարժումը օպերայի թատրոնի շենքի առջև, որտեղ ընթանում է «Մետաքսի ճանապարհի ֆորումը», անցկացնում է բողոքի ցույց: Ցուցարարների հայտարարությամբ, նրանք բողոքում են հունիսի 20-ի իրադարձությունների դեմ:
«Մենք պարոն Գիորգի Գախարիային և կառավարությանը խոստացել ենք, որ նրանց համար կստեղծեինք անհարմար վիճակներ, որտեղ էլ լինեին: Երեկ տեղեկացանք, որ այսօր պետք է բացվեր ֆորումը, եկել ենք և ցանկանում ենք, որ մեր բողոքը լսելի դարձնենք ոչ միայն Գիորգի Գախարիային և իշխանության ներկայացուցիչներին, այլ հյուրերին, որ մեր կառավարությունը ռուսամետ է, իսկ Գիորգի Գախարիան՝ Մոսկվայի «մարդն է»: Ուղղակի պետք է աղմկենք, քանի որ ներս մտնելու հնարավորություն չունենք»,- հայտարարել է ցուցարար Թամթա Գոգոլաձեն:
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հովանու ներքո հոկտեմբերի 22-23-ին անցկացվելու է «Թբիլիսիի մետաքսի ճանապարհի ֆորումը»: