Մեսսին «Բարսելոնայի» ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն է
Մեսսին «Բարսելոնայի» ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն է

Իսպանիայի սուպերգավաթը նվաճելուց հետո «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսսին դարձել է կատալոնական ակումբի պատմության մեջ ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը:

Լեգենդար հարձակվողը հավաքել է 33 տիտղոս, որով շրջանցել է ռեկորդսմեն Անդրես Ինյեստային, որը այս ամառ անցել է ճապոնական «Վիսել Կոբե» ակումբ:

Նրա հաշվին Բարսելոնայում հետևյալ տիտղոսներն են.

4 անգամ հաղթանակ չեմպիոնների գավաթում

9 հաղթանակ Իսպանիայի առաջնությանը

6 հաղթանակ Իսպանիայի գավաթում

8 անգամ հաղթել է Իսպանիայի սուպեր գավաթը

3 անգամ ՈՒԷՖԱ-ի սուպերգավաթը

3 անգամ ակումբների միջև աշխարհի առաջնությունը