Մերձավոր Արևելքի խաղաղության համաձայնագիրը ստորագրվել է Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում
Մերձավոր Արևելքի խաղաղության համաձայնագիրը ստորագրվել է Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում

Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ հանգստավայրում ստորագրվել է Մերձավոր Արևելքի խաղաղության համաձայնագիր։ Հրադադարի համաձայնագիրը ստորագրել են չորս առաջնորդներ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ-Թանին։

Ստորագրված փաստաթղթի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հրապարակվել։

«Սա կշարունակվի։ Մենք ստորագրում ենք մի փաստաթուղթ, որը սահմանում է բազմաթիվ կանոններ և կարգավորումներ, ինչպես նաև շատ այլ բաներ։ Այն շատ համապարփակ է», – ասել է Դոնալդ Թրամփը։