Մերաբ Դվալիշվիլին UFC-ի պատմության մեջ իններորդ մարտիկն է, որը հաղթել է 13 անընդմեջ մենամարտում #1TVSPORT

11:17, 08.06.2025

Մերաբ Դվալիշվիլին UFC 313-ում կայացած գերթեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտում հաղթեց ամերիկացի Շոն Օ’Մալիին։

Այս հաղթանակով Դվալիշվիլին իր կարիերայում երկրորդ անգամ պաշտպանեց դիվիզիոնի գոտին։ 34-ամյա վրացի մարզիկը չեմպիոն դարձավ անցյալ տարվա սեպտեմբերին Լաս Վեգասում Շոն Օ’Մալիին հաղթելուց հետո։

Նշենք, որ այս հաղթանակը Դվալիշվիլիի 13-րդն էր անընդմեջ UFC-ում։ Կազմակերպության պատմության մեջ միայն ինը մարտիկ ունեն նմանատիպ ցուցանիշ։ Դրանք են՝ Անդերսոն Սիլվան (16), Իսլամ Մախաչևը (15), Կամարու Ուսմանը, Ժորժ Սեն-Պիեռը, Ջոն Ջոնսը, Դեմետրիուս Ջոնսոնը, Խաբիբ Նուրմագոմեդովը, Մաքս Հոլոուեյը և Մերաբ Դվալիշվիլին (13)։ Նրանք բոլորը UFC չեմպիոններ էին և համարվում են խառը մարտարվեստի լեգենդներ։

Վրացի մարտիկի մենամարտին ներկա էր նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Նմանատիպ