Մերաբ Դվալիշվիլին հաղթեց Ումար Նուրմագոմեդովին և պահպանեց UFC չեմպիոնական գոտին #1TVSPORT

11:41, 19.01.2025

Մերաբ Դվալիշվիլին պահպանել է UFC-ի գերթեթև քաշային կարգում չեմպիոնական գոտին։ Կալիֆորնիայում կայացած միջոցառման ժամանակ վրացի մարտիկը հաղթել է Ռուսաստանը ներկայացնող Ումար Նուրմագոմեդովին։

Նուրմագոմեդովը մենամարտի առաջին երկու ռաունդներում ավելի լավ տեսք ուներ, սակայն Մերաբ Դվալիշվիլին երրորդ ռաունդից բարձրացրեց տեմպը և համեմատաբար դժվարացրեց մրցակցի գործը։

Չորրորդ տուրում Դվալիշվիլին էլ ավելի ակտիվացավ, և Նուրմագոմեդովը չկարողացավ ոչինչ անել, նույնը շարունակվեց հինգերորդ փուլում, իսկ ի վերջո վրացին մրցավարների միաձայն որոշմամբ հաղթող ճանաչվեց։

Մերաբ Դվալիշվիլին կարողացավ գերազանցել նաև Ժորժ Սեն Պիերի ռեկորդը, ով UFC-ի պատմության մեջ ամենաշատը տապալեց մրցակցին՝ 92 անգամ:

Վրացի մարտիկը չեմպիոնական տիտղոսը նվաճեց անցյալ տարվա սեպտեմբերին՝ հաղթելով Շոն Օ՛Մալիին և այսօր առաջին անգամ պաշտպանեց այն իր կարիերայում։

Մերաբ Դվալիշվիլին խառը մենամարտերում 23 մենամարտից հետո տարել է 19 հաղթանակ և 4 պարտություն։ Այս հաղթանակը նրա 12-րդ անընդմեջ հաղթանակն էր։

Նմանատիպ