Մեր խնդիրն է, որ յուրաքանչյուր քաղաքացի, չնայած նրա ազգային կամ կրոնական պատկանելությանը իր հայրենիքում օգտվի հավասար պայմաններից. Քեթևան Ցիխելաշվիլի
Գտնում եմ, որ այսօր մեր պետությունը իսկապես հենվում է այն ավանդույթներին, որոնք ստեղծվել են դարերի ընթացքում,- այս մասին հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին հայտարարել է Թբիլիսիում, Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում գտնվելու ժամանակ:
«Մեր խնդիրն է, որ յուրաքանչյուր քաղաքացի, չնայած նրա ազգային կամ կրոնական պատկանելությանը իր հայրենիքում օգտվի հավասար պայմաններից, լինի ինքնահաստատված և առավելագույնս ներգրավված լինի երկրի կյանքում: Գտնում եմ, որ այսօր մեր պետությունը իսկապես հենվում է այն ավանդույթներին, որոնք ստեղծվել են դարերի ընթացքում»,- նշել է Ցիխելաշվիլին:
Հիշեցնենք, Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան և Աստվածահայտնության տոնը: Պատարագից հետո, կատարվում է Ջրօրհնեք, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը: Խաչով և Սրբալույս Մյուռոնով օրհնված հրաշագործ ջուրը բաժանվում է ժողովրդին` ի բժշկություն հոգևոր և մարմնավոր ախտերի:
Հեղինակ -
Edgar Barsegyan