Մեր խնդիրն է, որ ընդհանուր տեսլականը բախենք այն ցավալի իրադարձություններին, որոնց վկան ենք դառնում բռնազավթված շրջաններում
Արչիլ Տատունաշվիլու հարցի շուրջ խորհրդարանում նախաձեռնվել է երկու բանաձև այս հարցով շարունակվում են խորհրդակցությունները ընդդիմության հետ,- այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:
Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնում, որ Արչիլ Տատունաշվիլու գործով ընդդիմության հետ կգանք համաձայնության և խորհրդարանը կընդունի միացյալ բանաձև:
«Խորհրդարանում այժմ նախաձեռնվել է երկու բանաձև: Մենք անցկացնում ենք խորհրդակցություններ և այդ խորհրդակցությունները շարունակվում են ընդդիմության ներկայացուցիչների հետ: Իհարկե, սա մեր ընդհանուր ցավն է և մեր խնդիրն է, որ ընդհանուր տեսլականը բախենք այն ցավալի իրադարձություններին, որոնց վկան ենք դառնում բռնազավթված շրջաններում: Համապատասխանաբար, մեծ հույս ունեմ, որ ընդդիմության հետ կգանք համաձայնության և այս հարցի շուրջ խորհրդարանի կողմից կընդունվի միացյալ բանաձև»,- նշել է Իրակլի Կոբախիձեն: