Մեր թիմը ընտրություններին կներկայանա նորացված տեսքով, ծրագրի նվազագույնը ամեն երկրորդ ձայնի ստանալն է. Իրակլի Կոբախիձե
Խորհրդարանական մեծամասնության անդամ Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ, 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին «Վրացական երազանք» կուսակցությունը կներկայանա նորացված կազմով և այսպես կոչված ծրագիրի նվազագույնը կլինի ամեն երկրորդ ձայնի ստանալը:
Լրագրողների հետ զրույցում Իրակլի Կոբախիձեն ասել է, որ կուսակցությունը ունի ընտրություններին 60 տոկոս ստանալու ռեսուրս, սակայն դա կախված կլինի կառավարության աշխատանքից:
Նրա խոսքով, «Վրացական երազանքի» թիմը ընտրություններին կներկայանա նորացված ձևով:
«Մենք կենտրոնացված ենք նորացման վրա, և թիմն անպայման կներկայանա նոր տեսքով: Ծրագի նվազագույնը, յուրաքանչյուր երկրորդ ձայնը ստանալն է: Որքան շատ ձայն, այնքան լավ»,- ասել է Իրակլի Կոբախիձեն: