Մեր տեղեկությամբ, Գոչա Լորթքիփանիձեի օրակարգում հրաժարականի անհրաժեշտություն չկա. Միխեիլ Սարջվելաձե
Մեր տեղեկությամբ, Գոչա Լորթքիփանիձեի օրակարգում հրաժարականի անհրաժեշտություն չկա. Միխեիլ Սարջվելաձե

Խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Միխեիլ Սարջվելաձեի պարզաբանմամբ, արդարադատության նախարար Գոչա Լորթքիփանիձեի Հաագայի դատավորի պաշտոնում ընտրվելու պատճառով, օրակարգում նրա հրաժարականի անհրաժեշտություն չկա:

Ինչպես լրագրողներին ասել է Սարջվելաձեն, ներկայումս Գոչա Լորթքիփանիձեն շարունակում է աշխատել որպես արդարադատության նախարար:

«Որքան ես գիտեմ, այս պահին նրա հրաժարականի անհրաժեշտությունը չկա: Երբ այս տեղեկատվությունը փոխվի, վարչապետի հայեցողությամբ կընտրվի այդ պաշտոնի համար կոնկրետ թեկնածու: Ես չգիտեմ, թե ով է դիտարկվում այս պաշտոնում, կամ արդյոք որևէ մեկը դիտարկվում է թե ոչ», – ասել է Սարջվելաձեն: