Մեր ռազմավարական գործընկերները ընդդիմությանը կոչ են անում պարզ բան, քաղաքականությամբ զբաղվել խորհրդարանում այլ ոչ թե փողոցում. Գիորգի Գախարիա
Մենք անում ենք ամեն բան, ինչ մեզ հորդորում են մեր ընկերները, մեր ռազմավարական գործընկերները, նրանք ընդդիմությանն էլ հասարակ բան են ասում, քաղաքականություն վարել խորհրդարանում և ոչ թե փողոցում, և եթե ընտրողները ձայն են տվել և պատասխանատվություն դրել ձեզ վրա, ապա այդ նպատակներին հասնելու համար եկեք օգտագործենք խորհրդարանական ամբիոնը և ոչ թե փողոցը,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Նրա խոսքով, իշխող թիմը միշտ առողջ կերպով ընկալում և լսում ռազմավարական գործընկերների քննադատությունները:
«Մենք միշտ ընկալում և լսում ենք մեր ընկերների քննադատությունը: Ինչում է տարբերությունը. Երբ բանը վերաբերում է այն ամենին, թե ինչում էր թերությունը, մենք լսում ենք մեր ռազմավարական գործընկերներին և այնպիսի կտրուկ քայլեր ձեռնարկում դեպի ընտրական բարեփոխումներ, որ ԱՄՆ-ի դեսպան տիկին Դեգնանը, մեր գործընկերների հետ միասին, մեր ընդդիմության հետ միասին, ընդունեց, որ ընդդիմության հետ համաձայնեցված բարեփոխումները անհրաժեշտ են և արմատապես կբարելավվեն ընտրական համակարգը: Ձեր ասած օրենսդրական փոփոխության վերաբերյալ, հենց որ մենք, ռազմավարական գործընկերների հետ միասին, տեսանք, որ հարցեր կան, ոտքի կանգնեցինք և դրանք ուղարկեցինք Վենետիկի հանձնաժողով: Էլ ի՞նչ անենք: Ի՞նչ է դա, եթե ոչ կառուցողական գործընկերություն և քննարկում:
Հիմա նայեք այլ կողմ ՝ երբ մեր ընկերները, մեր ռազմավարական գործընկերները, մեզ հորդորում են, մենք անում ենք դա: Այն, ինչ նրանք հորդորում են ընդդիմությանը, շատ պարզ բան է, քաղաքականություն վարեք խորհրդարանում, և ոչ թե փողոցում, և եթե ընտրողները ձայն են տվել և պատասխանատվություն դրել ձեզ վրա, ապա այդ նպատակներին հասնելու համար եկեք օգտագործենք խորհրդարանական ամբիոնը և ոչ թե փողոցը», – հայտարարել է Գիորգի Գախարիան: