Մեր պատասխանը ռուսական քարոզչությանը կոնկրետ արդյունքների ցուցադրումն է եվրոպական և եվրատլանտյան ճանապարհին. Դավիթ Զալկալիանի
Մեր պատասխանը ռուսական քարոզչությանը կոնկրետ արդյունքների ցուցադրումն է եվրոպական և եվրատլանտյան ճանապարհին. Դավիթ Զալկալիանի

Վրաստանում հակաարևմտյան քարոզչության նպատակով, որքան էլ երկրի թշնամիները իրականացնեն մեծ փորձեր, միևնույն է կլինի ապարդյուն,- այս մասին ռուսական քարոզչության հետ կապված հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:

Նրա խոսքով, դրա լավագույն պատասխանն է կոնկրետ և շոշափելի արդյունքների ցուցադրում եվրոպական և եվրատլանտյան ճանապարհին:

«Մեր ընդդիմախոսները  որքան էլ իրականացնեն փորձեր Վրաստանում հակաարևմտյան քարոզչության համար, միևնույն է արդյունք չի լինի: Մենք ակտիվ զրուցում ենք այն մասին, որ դրա լավագույն պատասխանն է կոնկրետ և շոշափելի արդյունքների ցուցադրում եվրոպական և եվրատլանտյան ճանապարհին, նույն Ասոցացման համաձայնագիրը, անայցագրային ռեժիմը և այլն»,- հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի և նշել, որ սա Վրաստանի պատասխանն է ռուսական քարոզչությանը: