Մեր նշանակետը երկրի առաջընթացն է և բնակչության կյանքի մակարդակի բարելավումը. Գիորգի Կվիրիկաշվիլի
Մեր նշանակետը երկրի առաջընթացն է և բնակչության կյանքի մակարդակի բարելավումը. Գիորգի Կվիրիկաշվիլի

Մեր բոլորիս պարտքն է, որ շարունակենք պայքարը և աշխատանքը, որ մեր երկրում մեկընդմիշտ պարտության մատնենք աղքատությունը,-այս հայտարարությունը Ամբրոլաուրիում ընթացող Վրացական երազանք կուսակցության տարածաշրջանային համաժողովին արել է «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ, երկրի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

Գիորգի Կվիրիկաշվիլին զրուցել է տարածաշրջանում ընթացող նախագծերի և գոյություն ունեցող հիմնախնդիրների մասին և նշել, որ դեռևս բազմաթիվ հիմնախնդիրներ կան լուծվելու, սակայն կարևոր է, որ իշխանությունները կանգնած են ճիշտ ուղղու վրա:

«Մենք գիտենք, որ դեռևս բազմաթիվ հիմնախնդիրներ կան լուծելու, սակայն կարևոր է, որ կանգնած ենք ճիշտ ուղղու վրա և մեր նշանակետը երկրի առաջընթացն է և բնակչության կյանքի մակարդակի բարելավումը»,- հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին:

Նրա գնահատմամբ դեռ շատ բան կա անելու, որ Վրաստանում այլևս չլինեն աղքատ ընտանիքներ և մեկընդմիշտ պարտության մատնվի աղքատությունը:

«Իհարկ է մենք դեռ շատ բան ունենք անելու, որ մեր երկրում այլևս չլինեն աղքատ ընտանիքներ և չունենանք այն ցավը, որին նայում ենք ամեն օր: Մեր բոլորիս պարտքն է, որ շարունակենք պայքարը և աշխատանքը, որ մեր երկրում մեկընդմիշտ պարտության մատնենք աղքատությունը»,-նշել է Կվիրիկաշվիլին:

Վարչապետի գնահատմամբ, Ռաճա Լեչխումին և Սվանեթին այն տարածաշրջաններն են, որտեղ իսկապես ապրում է հերոս բնակչություն, որոնք անցել են դժվար ժամանակաշրջան:

Դրա հետ մեկտեղ, Գիորգի Կվիրիկաշվիլին շնորհակալություն է հայտնել տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչներին, մունիցիպալիտետի քաղաքապետին, նահանգապետին, մեծամասնական պատգամավորին, որոնք նրա խոսքերով, ամենօրյա ռեժիմում ներգրավված են տարածաշրջանի հիմնախնդիրների լուծման գործընթացին և հոգ են տանում բնակչության համար: