Մեր կուսակցությունը ունենալու է արժանի նախագահական թեկնածու. Գիորգի Կվիրիկաշվիլի
«Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը ունենալու է արժանի նախագահական թեկնածու: Այս մասին կուսակցության նախագահ, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է Ամբրոլաուրիում, «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության տարածաշրջանային կոնֆերանսի ժամանակ:
Նրա խոսքերով աշնանը Վրաստանում կարևոր ընտրություններ են, երկիրը ընտրելու է նախագահին:
«Մեր կուսակցությունը ունենալու է արժանի նախագահական թեկնածու և բոլորս միասին պետք է կանգնենք և ձայն տանք մեր արժանի թեկնածուին: Վրաստանի նախագահը, որը այս պաշտոնը զբաղեցնելու է 6 տարով, պետք է լինի արժանի և հենց մեր կուսակցության ձայնը թող լինի այս ընտրություններում հաջողության գրավականը»,- հայտարարել է վարչապետը:
Հեղինակ -
Edgar Barsegyan