Մեր հիմնական նպատակը արագ տնտեսական վերականգնման վրա կողմնորոշված քաղաքականությունն է. Բեքա Լիլուաշվիլի
Մեր հիմնական նպատակը արագ տնտեսական վերականգնման վրա կողմնորոշված քաղաքականությունն է. Բեքա Լիլուաշվիլի

Բնագավառային տնտեսության և տնտեսական քաղաքականության հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, Բեքա Լիլուաշվիլիի հայտարարությամբ, աղքատությունն ու գործազրկությունը շարունակում են մնալ երկրի հիմնական մարտահրավերներից մեկը: Նրա խոսքով, խնդիրը հաղթահարելու համար ձեռնարկվել են մի շարք քայլեր:

Միևնույն ժամանակ, ինչպես ասում է Բեքա Լիլուաշվիլին, համավարակի պայմաններում նրանց հիմնական նպատակը տնտեսական արագ վերականգնման վրա կենտրոնացված քաղաքականությունն է:

«Աղքատությունն ու գործազրկությունը մեր երկրի պատմական խնդիրն ու ժառանգությունն է, որը եղել և մնում է հիմնական մարտահրավերներից և գերակայություններից մեկը:

Չնայած այսօր էլ ավելի պարզ դարձած առաջընթացին, մենք շատ աշխատանք ունենք անելու այս երկրում աղքատության և զբաղվածության խնդիրը հաղթահարելու համար: Այս կապակցությամբ մենք բազմիցս քայլեր ենք ձեռնարկել: Այսօր աշխարհում, ինչպես Վրաստանում, առկա է տնտեսական ճգնաժամն ու համավարակը: Հետևաբար, բնական է, կան ռիսկեր, որ որ այս ցուցանիշը կարճաժամկետ ժամանակաշրջանում, քանի դեռ կլինի համավարակը, աճի, սակայն մեր հիմնական նպատակը արագ տնտեսական վերականգնման վրա կողմնորոշված քաղաքականությունն է»,- հայտարարել է Բեքա Լիլուաշվիլին: