Գախարիան կարող է մնալ քաղաքականության մեջ և շարունակել գործունեությունը. Բեքա Լիլուաշվիլի
Գախարիան կարող է մնալ քաղաքականության մեջ և շարունակել գործունեությունը. Բեքա Լիլուաշվիլի

Նա կարող է մնալ քաղաքականության մեջ և շարունակել իր քաղաքական գործունեությունը, – այսպես է արձագանքել  խորհրդարանական մեծամասնության անդամ, Բեքա Լիլուաշվիլին ՝ Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությանը, որ ինքը չի պատրաստվում հեռանալ քաղաքականությունից:

«Կարծում եմ, նա սպառիչ ասաց, որ ինքը ոչ մի տեղ չի գնա և կմնա քաղաքականության մեջ: Նա կարող է մնալ քաղաքականության մեջ և շարունակել իր քաղաքական գործունեությունը», – ասել է Բեքա Լիլուաշվիլին:

Հարցին. «Դուք նրա հետ խորհրդակցություններ ունե՞ք», Լիլուաշվիլին նշել է, որ դա տեղի չի ունեցել:

«Ոչ, չի եղել, Գիորգի Գախարիան ինքը դեռ ծրագրեր չունի, թե ինչ ձևով է մնում քաղաքականության մեջ և ինչով է զբաղվելու: Ուստի անհասկանալի է այդ մասին խոսել», – հայտարարել է Լիլուաշվիլին:

Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան Ծավկիսիում, իր տան մոտ լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի պատրաստվում հեռանալ քաղաքականությունից:

«Չնայած բազմաթիվ տարբեր խոսակցություններին, ես ոչ մի տեղ չեմ գնում: Ավելին, ես նաև քաղաքականությունից չեմ հեռանում: Փաստորեն, մենք հետևում ենք ծրագրերին, մեր օրակարգին, որոնք մեզ հնարավորություն կտան առաջիկայում ամեն ինչ մանրամասնորեն կիսել և պատմել ձեզ: Դա այն է, ինչ ուզում էի ասել այսօր: Ժամանակավորապես հրաժեշտ եմ տալիս ձեզ, կհանդիպենք շուտով», – հայտարարել է Գիորգի Գախարիան: