Մեր երկրի շահերից է բխում, որ բանակցային գործընթացը հաջող լինի, և մենք ամեն ինչ անելու ենք դրա համար. Սալոմե Սամադաշվիլի
Մեր երկրի շահերից է բխում, որ բանակցային գործընթացը հաջող լինի, և մենք ամեն ինչ անելու ենք դրա համար. Սալոմե Սամադաշվիլի

Մեր երկրի շահերից է բխում, որ բանակցային գործընթացը հաջող լինի, և մենք ամեն ինչ անելու ենք դրա համար,- այս մասին նախքան Եվրոպական խորհրդի նախագահ, Շառլ Միշելի ներկայացուցիչ, Քրիստիան Դանիելսոնին հանդիպելը, հայտարարել է «Ազգային շարժման» անդամ, Սալոմե Սամադաշվիլին:

Նրա խոսքով, լավ է, որ իրենց տրվել է միջնորդի հետ խնդիրները քննարկելու հնարավորություն:

«Ակնհայտ է, որ մենք ցանկանում ենք, որ այս բանակցություններն ավարտվեն արդյունքով: Լավ է, որ մենք ունենք միջնորդի հետ հարցերը քննարկելու հնարավորություն: Առանցքային հարցը մնում է քաղբանտարկյալների ազատ արձակումը և երկրում ժողովրդավարական ընտրական գործընթացը վերականգնելու մասին համաձայնագիրը: Կարծում եմ, որ գործընթացի հաջող ավարտը, որին Եվրամիությունը մեծ նշանակություն է տալիս, առաջին հերթին բխում է իշխանությունների շահերից:

Կարմիր գծերով բանակցություններ սկսելը վնասակար է իշխանությունների համար, քանի որ մենք տեսնում ենք, որ ընդդիմության կողմից բարձրացված բոլոր հարցերը վայելում են մեր արևմտյան գործընկերների լիակատար աջակցությունը: Բանակցային գործընթացում խոսել այն մասին, թե ով ինչ պետք է զիջի, ըստ իս, ճիշտ չէ: Մեր երկրի շահերից է բխում, որ բանակցային գործընթացը հաջող լինի, և մենք ամեն ինչ կանենք դրա համար», – հայտարարել է Սամադաշվիլին:

Նա նաև մեկնաբանել է տարածված գաղտնի ձայնագրությունների հարցը:

«Կարծում եմ, նույնիսկ 6 տարեկան երեխան կդժվարանա հավատալ, որ այդ ձայնագրություններն արվել են նախորդ իշխանության օրոք, և նա մինչ օրս չի հրապարակվել: Կարծում եմ, հասարակությունն այնքան ցածր մակարդակի ինտելեկտ չունի, որ նման բացատրություն ստանա», – ասել է Սամադաշվիլին: