Մեր երեխաներին չտանք արյուն հեղելու իրավունք. Զազա Սարալիձե (ֆոտո)
Մեր երեխաներին չտանք արյուն հեղելու իրավունք. Զազա Սարալիձե (ֆոտո)

Թող իմ որդին լինի զոհ, որպեսզը վաղը նույնը տեղի չունենա, երիտասարդների սպանությունը,  մեր ապագա սերնդի ոչնչացումն է,- այս մասին հայտարարել է Խորավայի փողոցում սպանված դեռահաս Դավիթ Սարալիձեի հայրը, Զազա Սարալիձեն՝ Ռուսթավելու պողոտայում ընթացող ակցիային:

Զազա Սարալիձեն դիմել է ակցիային հավաքվածներին, երիտասարդներին չտալ արյուն հեղելու իրավունք:

«Մեր երեխաներին չտանք իրավունք, որպեսզի արյուն հեղեն: Միասին լինենք, միավորվենք, որպեսզի արդարուփյունը հաղթի»,- նշել է Սարալիձեն:

 

Թբիլիսիում, Խորավայի փողոցում սպանված դեռահասներից մեկի, Սարալիձեի հոր նախաձեռնությամբ խորհրդարանի դիմաց անցկացվել է #ինձչսպանես կարգախոսով ակցիա:

Զազա Սարալիձեն պահանջyl է Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության արդար հետաքննություն:

Ակցիայի մասնակիցների խոսքով, նրանց գլխավոր պահանջն էր՝ պատժել բոլոր անձանց, ովքեր եղել են սպանության կազմակերպիչնըր, ինչպես նաև նրանց հայտարարությամբ, պետք է պատժվեն նաև սպանությունը թաքցնողները:

Ակցիային է միացել է նաև Պանկիսիի կիրճի հատուկ գործողության ժամանակ սպանված Թեմիրլան Մաչալիկաշվիլու հայրը:

Բողոքի ցույցին էին գտնվում քաղաքական տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, նաև նախկին ժողովրդական պաշտպան Ուչա Նանուաշվիլին: