Մեր ձեռքերը առատ են, որով գնում ենք Բրյուսել, դատարկ ձեռքերով մնացել է ընդդիմությունը, որն սննկացած է. Իրակլի Կոբախիձե
Իրակլի Ղարիբաշվիլին շատ մեծ փաթեթով մեկնում է Բրյուսել, միայն ընդդիմությունն է մնում դատարկաձեռն: Նրանք դատարկ ձեռքեր ունեն, մնացել են փողոցում, սննկացած են, – այս մասին հայտարարել է «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն:
Կոբախիձեի խոսքով, իշխանությունները Բրյուսել են մեկնում առատ ձեռքերով:
«Վարչապետը շատ մեծ փաթեթով մեկնում է Բրյուսել: Շատ բաներ արվել ու արվում են հիմա: Սա Ասոցացման օրակարգն է, որը իրականացվում է մեր իշխանությունների կողմից և մենք աննախադեպ առաջընթաց ենք գրանցել Եվրամիության հետ մերձեցման ուղղությամբ: Իրակլի Ղարիբաշվիլին շատ մեծ փաթեթով է մեկնում Բրյուսել, միայն ընդդիմությունն է մնում դատարկաձեռն: Նրանք դատարկ ձեռքեր ունեն, մնացել են փողոցում, սննկացել են: Մենք Բրյուսել ենք մեկնում առատ ձեռքերով և ամեն ինչ կապված է այն բանի հետ, որ մենք ունենք շատ կոնկրետ, շոշափելի արդյունքներ Եվրամիությանը ինտեգրման առումով», – հայտարարել է Իրակլի Կոբախիձեն: