Մենք տեսնում ենք Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի եվրոպական հեռանկարը. Խորվաթիայի արտգործնախարար
Մենք տեսնում ենք Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի եվրոպական հեռանկարը,- այս մասին «Արևելյան գործընկերության» նախարարական նիստից առաջ հայտարարել է՝ Խորվաթիայի արտաքին գործերի նախարար, Գորդան Գրլիչ-Ռադմանը։
Խորվաթիայի արտգործնախարարի խոսքով՝ կայունությունը եվրոպական հարևանությունում իրենց համար կարևոր է։
«Մենք տեսնում ենք Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի եվրոպական հեռանկարը։ Եվրոպական հարևանության կայունությունն ու խաղաղությունը մեզ համար իսկապես կարևոր են։ Այսօր մենք հանդիպել ենք որոշ երկրների արտգործնախարարների հետ, հանդիպելու ենք մյուսների հետ, մեր շահերից է բխում նրանց աջակցելը»,- ասել է նա։