Մենք շոուների և կրկեսների ժամանակ չունենք, սպասում ենք հետաքննչականի արդյունքներին և դրանից հետո կարող ենք զրուցել այլ հարցերի մասին. Անրի Օխանաշվիլի
Մենք շոուների և կրկեսների ժամանակ չունենք, սպասում ենք հետաքննչականի արդյունքներին և դրանից հետո կարող ենք զրուցել այլ հարցերի մասին. Անրի Օխանաշվիլի

Ես չգիտեմ, թե ինչ լեգիտիմության մասին է խոսում Սամադաշվիլին, որ կուսակցությունն է ներկայացնում, որ կարող է այնքան համարձակ խոսել «Վրացական երազանք»-ի թիմի մասին, – այս մասին հայտարարել է խորհրդարանական մեծամասնության անդամ Անրի Օխանաշվիլին, ով մեկնաբանել է Սալոմե Սամադաշվիլիի հայտարարությունը:

Նրա խոսքով, ընդդիմությունը հասարակությանը առաջարկելու բան չունի:

«Կարծում եմ, որ այս մարդիկ սպառել են հանրության հետ խոսելու ռեսուրսները, նրանք ընտրողներին առաջարկելու ոչինչ չունեն և փորձում են շոու, կրկես ստեղծել, ինչը բազմիցս փորձել են: Մենք շոուների և կրկեսների ժամանակ չունենք: Մենք սպասում ենք հետաքննության արդյունքին և դրանից հետո կարող ենք քննարկել մնացած բոլոր հարցերը», – ասել է Օխանաշվիլին:

Ընդդիմադիր պատգամավոր Սալոմե Սամադաշվիլին հայտարարել է, որ իրական պատճառ կա, որ պաշտոնաթող լինի՝ ինչպե ՊԱԾ-ի ղեկավարը, այնպես էլ կառավարության ամբողջական կազմը: