Մենք շարունակում ենք քաղաքական երկխոսությունն ու բանակցությունները քաղաքական կուսակցությունների հետ, ակնկալում ենք, որ ընդդիմության մասնակցությունը խորհրդարանում էլ ավելի կընդլայնվի. Արչիլ Թալակվաձե
Մենք շարունակում ենք քաղաքական երկխոսությունն ու բանակցությունները քաղաքական կուսակցությունների հետ, ակնկալում ենք, որ ընդդիմության մասնակցությունը խորհրդարանում էլ ավելի կընդլայնվի,- այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ, Արչիլ Թալակվաձեն:
Ինչպես նշել է Արչիլ Թալակվաձեն, «Վրացական երազանքն» հայտարարել է, որ քաղաքական երկխոսության շրջանակներում ստանձնում է պատասխանատվություն, որ ընտրական բարեփոխումների հաջորդ փուլը իրականացվի խորհրդարանում, որպեսզի 2021 թվականի աշնանը ծրագրված տեղական ընտրությունները անց կացվեն բարելավված օրենսդրությամբ, բարելավված միջավայրում:
«Դեսպանների աջակցությամբ մենք բանակցություններ սկսեցինք բոլոր ընդդիմադիր կուսակցությունների հետ, ինչպես նաև բանակցություններ ունեցանք «Մոքալաքեեբի» կուսակցության հետ, որն այսօր ավարտվեց դրական արդյունքով: Մենք ստեղծել ենք մի փաստաթուղթ, որտեղ մեր պայմանն ու պատասխանատվությունն է, որ Վրաստանի խորհրդարանում իրականացվելու է ընտրական բարեփոխումների հաջորդ փուլը ՝ հաշվի առնելով ԵԱՀԿ / ՕԴԻՐ-ի հանձնարարականները: Մենք ստորագրել ենք այս փաստաթուղթը, փաստաթուղթը ստորագրել է նաև «Մոքալաքեեբի» կուսակցությունը, և այս փաստաթուղթը բաց է այլ քաղաքական կուսակցությունների համար, նրանց, ովքեր հատել են շեմը և տեղ ստացել Վրաստանի խորհրդարանում: Այդ պատճառով մենք կշարունակենք քաղաքական երկխոսությունը, բանակցությունները քաղաքական կուսակցությունների հետ և ակնկալում ենք, որ ընդդիմության մասնակցությունը խորհրդարանում էլ ավելի կընդլայնվի»,- ասել է Թալակվաձեն: