Մենք Պրագայում չենք հավաքվում երաժշտություն լսելու համար, այս ձևաչափը ստեղծվել է այն բանի համար, որ պաշտպանենք մեր երկրի առևտրա-տնտեսական հետաքրքրությունները. Զուրաբ Աբաշիձե
«Մենք Պրագայում չենք հավաքվում երաժշտություն լսելու համար, այս ձևաչափը ստեղծվել է այն բանի համար, որ պաշտպանենք մեր երկրի առևտրա-տնտեսական հետաքրքրությունները»,-այսպես է արձագանքել, Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն Գրիգորի Կարասինի հետ կայանալիք հանդիպման նշանակմանը:
Հունվարի 31-ին Պրագայում հերթական հանդիպման ժամանակ, Աբաշիձեն ծրագրում է բարձրացնել մի քանի հարց, այդ թվում մաքսային մոնիտորինգի մասին համաձայնությունը, որը նախատեսում է մաքսային միջանցքների վերահսկումը նեյտրալ մոնիտորների կողմից և որը դեռևս չի ստորագրվել Ռուսաստանի կողմից:
Զուրաբ Աբաշիձեն գտնում է, որ Կարասինի հարցազրույցից երևում է, որ Ռուսաստանը ունի տարբերվող կարծիք, և հանդիպմանը վրացական կողմը կփորձի պարզել այդ դիրքորոշումը:
«Հիշեցնենք, որ 2011 թ. մաքսային մոնիտորինգի մասին համաձայնությանը համապատասխան վրացական կողմը անցած տարվա դեկտեմբերին պայմանագիր է կնքել շվեյցարական ընկերության հետ, իսկ այժմ հերթը Ռուսաստանինն է, նրանք նույնպես պետք է ձևակերպեն պայմանագիր, որից հետո սկսելու ենք այդ համաձայնության վավերացումը: Ցավոք պարոն Կարասինի հարցազրույցում ես նկատեցի տարբերվող դիրքորոշում, և հենց այդ դիրքորոշումը պարզելու եմ գալիք հանդիպմանը»,-ասել է Աբաշիձեն:
Նրա խոսքերով, Ռուսաստանի դիրքորոշումները մատնանշում են, որ մոտակա հեռանկարներում դրական փոփոխություններ սպասել պետք չէ: Դիվանագետը գտնում է, որ հարկավոր է ակտիվացնել Ժնևյան բանակցությունների ընթացքը:
Հեղինակ -
Edgar Barsegyan