Մենք պատրաստվում ենք լուրջ խորհրդարանական հսկողություն իրականացնել կառավարության վրա. Թամար Չուգոշվիլի
Մենք պատրաստվում ենք լուրջ խորհրդարանական հսկողություն իրականացնել կառավարության վրա. Թամար Չուգոշվիլի

Կառավարական փոփոխությունների հետ կապված կրկին ընթանում են խորհրդակցություններ,- այս մասին հայտարարել է խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Թամար Չուգոշվիլին:

Առաջին փոխխոսնակը խուսափում է կոնկրետ ազգանունների և այն կոնկրետ գերատեսչությունների մասին խոսելուց, որտեղ հնարավոր է, իրագործվեն փոփոխություններ:

Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն ցանկություն ունի, լքել պաշտոնը և դա թիմի դիրքորոշումը չէ:

«Անձամբ ունի ցանկություն, որ հեռանա պաշտոնից: Սա թիմի դիրքորոշումը չէ: Նշված որոշումն անձամբ է կայացրել: Հավանաբար անձամբ կխոսի այդ մասին»,- հայտարարել է Չուգոշվիլին:

Նրա խոսքով, նախատեսված է կառավարության վրա խորհրդարանական վերահսկողության ավելացումը:

«Մենք պատրաստվում ենք իրականացնել լուրջ խորհրդարանական հսկողություն կառավարության վրա»,- հայտարարել է Թամար Չուգոշվիլին: