Մենք պատրաստ ենք շարունակել բանակցությունները, պահանջները չեն փոխվել և դա նոր ընտրությունների անցկացումն է. Մամուկա Խազարաձե
Մենք պատրաստ ենք շարունակել բանակցությունները, պահանջները չեն փոխվել և դա նոր ընտրությունների անցկացումն է. Մամուկա Խազարաձե

Մենք պատրաստ ենք շարունակել բանակցությունները: Գտնում ենք, որ բանակցություններն այլընտրանք չունեն, հատկապես այնպիսի իրավիճակում, երբ վերջին 30 տարվա ընթացքում ստացել ենք միակուսակցական խորհրդարան,- այս մասին հայտարարել է «Լելոյի» առաջնորդներից մեկը, Մամուկա Խազարաձեն:

Նրա խոսքով ՝ «գնդակը իշխանությունների դաշտում է»:

«Մենք կսպասենք նրանց պատրաստակամությանը այսպես կոչված հինգերրորդ փուլի վերաբերյալ: Պահանջները չեն փոխվել, դա նոր ընտրությունների անցկացումն է: Դա ընտրական միջավայրի փոփոխությունն է, որ վերջ տանք եռեսունամյա կեղծման պատմությանը և սկսենք նոր էջից՝ հզոր, մաքուր, անկողմնակալ ընտրությունների անցկացում, քանի որ հենց այստեղից է սկսվում Վրաստանի կառուցումը և քաղբանտարկյալների հարցը: Սրանք այն պահանջներն են, որոնք չեն փոխվել, ուստի մենք սպասում ենք իշխանությունների դիրքորոշմանը այս հարցերի վերաբերյալ: Սա երկիրը կտանի դեպի խորը ճգնաժամ: Ոչ ոք գոհ չէ նման իրավիճակից, բայց դա շատ լավ դաս կլինի այն մասին, թե ինչպես չվերցնել իշխանությունը, ինչպես չդարձնել մեծ երկիրը մեկ անձի կառավարման առարկա: Մենք դրան վերջ կտանք, մեկընդմիշտ կավարտենք այս տգեղ պրակտիկան: Մենք չենք բացառում որևէ գործողություն, որը գտնվում է օրենքի և օրինականության սահմաններում»,- հայտարարել է Խազարաձեն: