Մենք պատրաստ ենք հանդիպել մեր հաճախորդների հետ, հուսով ենք կբացվենք և կունենանք այնպիսի ամանոր, որին սովոր ենք. «Իսի-Պարիի» գլխավոր տնօրեն
Հանդիպումը չի ծառայել նրան, որ դեկտեմբերի 24-ից բացվում ենք թե ոչ: Բացարձակ աշխատանքային հանդիպում էր, որտեղ քննարկվել են, թե արդյոք բացվելու դեպքում պահպանվելու են անվտանգության կանոնները և ինչպես ենք պաշտպանելու մենք համավարակային իրավիճակները,- այս մասին էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Նաթիա Թուրնավայի հետ, առևտրի կենտրոնների և ռիթեյլ հատվածի ներկայացուցիչների հանդիպումից հետո, հայտարարել է «Իսի-Պարի» գլխավոր տնօրեն, Մայա Պապալաշվիլին:
Նրա խոսքով, բիզնեսի ներկայացուցիչները պատրաստել են ժամանակացույց, թե ինչպես կարելի է առևտրի կետերում կառավարել հերթերը:
«Կարծում եմ, որ բացարձակապես յուրաքանչյուր բիզնես և մանրածախ ցանց նախապես պատրաստված էր, և մենք դա գիտեինք և պատրաստվում էինք սահմանափակումների համար և մենք արդեն պատրաստել էինք այդ ժամանակացույցը, թե ինչպես էինք կառավարելու հերթերը, ինչպես էինք կառավարելու հաճախորդներին: Նրանք լսեցին, բավական գոհ են, ընդհակառակը, նրանք հավանաբար չէին սպասում, որ մենք այսքան պատրաստ կլինենք և կարծում եմ, որ դա նրանց շատ կօգնի առևտրային օբյեկտները բացելու իրենց որոշման մեջ:
Կարծում եմ, դա ավելի շատ ուղղված կլինի դեպի բացումը: Մենք արդեն սկսել ենք նախապատրաստումը, ապրանքները լցրել ենք խանութներում, պատրաստ ենք հանդիպել հաճախորդներին: Հուսով ենք, որ կբացենք և կունենանք այնպիսի նոր տարի, ինչպիսին սովոր ենք»,- հայտարարել է Մայա Պապալաշվիլին: