Մենք մեր վստահությունն ենք հայտնում Մամուկա Բախտաձեին և շնորհում ենք նրան վարչապետի կարգավիճակը. Արչիլ Թալակվաձե
Մենք մեր վստահությունն ենք հայտնում Մամուկա Բախտաձեին և շնորհում ենք նրան վարչապետի կարգավիճակը,-այս հայտարարությունը արտակարգ ճեպազրույցի ժամանակ արել է, խորհրդարանային մեծամասնության լիդեր Արչիլ Թալակվաձեն:
Մինչ այդ, խորհրդարանը կառավարության այժմյան կազմին վստահություն հայտնելու հարցը քննարկելու է արագացված ժամկետում:
Ինչպես պարզաբանել է խորհրդարանային մեծամասնության լիդերը, դրանով խորհրդարանը Մամուկա Բախտաձեին հնարավորություն է տալու աշխատել կառավարության կառուցվածքային փոփոխության վրա:
Վրաստանի խորհրդարանին վստահություն ստանալու համար կառավարության կազմը ներկայացվել է պաշտոնապես:
Բյուրոի այսօրվա նիստին, հաստատվել է նախարարների թեկնածուների լսումների ժամանակացույցը: Ինչպես նշել է խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն, հունիսի 19-ին նախարարների թեկնածուներին և կառավարական ծրագիրը լսելու են միավորված կոմիտեների, խմբակցությունների, փոքրամասնության և մեծամասնության նիստերին:
Կոբախիձեի լրատվությամբ, հունիսի 20-ին, տեղի է ունենալու խորհրդարանի արտահերթ նիստ, որի ժամանակ խորհրդարանը քննարկելու է կառավարությանը վստահություն հայտնելու հարցը:
Ինչպես հայտարարել է Վրաստանի վարչապետի թեկնածու Մամուկա Բախտաձեն, կառավարության կազմը փոխվելու է կառուցվածքային փոփոխություններից հետո: Նրա խոսքերով, կառուցվածքային բարեփոխումների շրջանակներում, նախարարությունների քանակը 14-ից դառնալու է 11: Բացի այդ, վարչապետի թեկնածուի հայտարարությամբ, փոփոխությունները վերաբերելու են 6 նախարարությանը:
Հեղինակ -
Edgar Barsegyan