Մենք կրկին կլինենք Վրաստանի հզոր բարեկամը և գործընկերը նրա ժողովրդավարական զարգացման ճանապարհին. Քելի Դեգնան
Մենք կրկին կլինենք Վրաստանի հզոր բարեկամը և գործընկերը նրա ժողովրդավարական զարգացման ճանապարհին. Քելի Դեգնան

Մենք կրկին կլինենք Վրաստանի հզոր բարեկամը և գործընկերը նրա ժողովրդավարական զարգացման ճանապարհին,- հայտարարել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելի Դեգնանը, հասարակական գործերով սպայի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստոֆեր Անդերսոնի հետ հանդիպման ժամանակ, որի ընթացքում զրույցը վերաբերել է Վրաստանի խորհրդարանական ընտրություններին, Ամերիկայի դիրքորոշմանը և մեր երկու երկրների ռազմավարական գործընկերության վրա ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ազդեցությանը: Հարցազրույցի ձայնագրությունը տարածում է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը:

ԱՄՆ-ի ընտրությունների վերաբերող հարցին պատասխանելիս, Քելի Դեգնանն ասել է, ԱՄՆ-ի ընտրությունների արդյունքներից ավելի կարևոր է Վրաստանի նոր կառավարության և խորհրդարանի պատրաստակամությունը, բարեփոխումների, ինչպես նաև էական փոփոխությունների իրականացման գործում:

«Վրաստանի հետ մեր բազմամյա գործընկերությունն ունի երկկուսակցական աջակցություն, որը հիմնված է մեր ընդհանուր արժեքներին և դա չի փոխվի: Սակայն ԱՄՆ-ի ընտրությունների արդյունքներից ավելի կարևոր է Վրաստանի նոր կառավարության և խորհրդարանի պատրաստակամությունը, բարեփոխումների և կարևոր փոփոխությունների իրականացման գործում, որոնք կամրապնդեն Վրաստանի ժողովրդավարությունը, ինչը նշանակում է անկախ ինստիտուտների ամրապնդում, ինչպիսիք են խորհրդարանը և դատական ​​համակարգը: Սա նշանակում է, որ աշխատանքները կշարունակեն, կլինի ավելի սերտ համագործակցություն քաղաքացիական հասարակության հետ, ավելի մեծ թափանցիկություն և հաշվետվողականություն:

Միացյալ Նահանգները կշարունակեն աջակցել Վրաստանի ջանքերին: Մենք կշարունակենք լինել Վրաստանի ուժեղ բարեկամն ու գործընկերը նրա ժողովրդավարական զարգացման ճանապարհին»,- ասել է Քելի Դեգնանը: