Մենք կներմուծենք այն պատվաստանյութը, որը ձեռնհաս կլինի բոլորից շուտ և որը կունենա ճանաչում. Պաատա Իմնաձե
Մենք ունենք օրենք, օրենքով սահմանված է, որ մենք ներմուծելու ենք այն պատվաստանյութը, որը կամ նախնական որակավորում կստանա Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից, կամ կունենա այսպես կոչված ճանաչման ռեժիմը, որտեղ շուրջ 35 երկիր է, – այս մասին հայտարարել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ, Պաատա Իմնաձեն:
Ըստ նրա, այս փուլում մենք խոսում ենք «Փայզեր», «Աստրազենեկայի» և «Մոդերնայի» պատվաստանյութերի օգտագործման մասին:
«Մենք կներկրենք այն պատվաստանյութը, որը հասանելի կլինի բոլորից շուտ և որը կունենա առողջապահության համաշխարհային կազմակերպության կամ այն երկրների ճանաչում, որոնք նախատեսված են Վրաստանի օրենսդրությամբ: Մինչ այժմ քննարկվել են միայն փայզեր, Մոդերնա և Աստրազենեկայի պատվաստանյութերը:
Թանկությունը նշանակություն չունի: Օրինակ, Վրաստանում երեխաների պլանային պատվաստումների համար օգտագործվում է այսպես կոչված վեց բաղադրիչ ունեցող պատվաստանյութը, որն ամենաթանկ պատվաստանյութն է: Բայց որպեսզի մեր երեխաները ունենան լավագույն պատվաստանյութը, վերջին տարիներին երկրում պատվաստման ծրագրի բյուջեն քառապատկվել է, որպեսզի մեր երեխաները կարողանան ունենալ ամենաբարձր որակի պատվաստանյութերը, որոնք գոյություն ունեն աշխարհում», – հայտարարել է Պաատա Իմնաձեն: