Մենք գաղափարներ ունենք, զրուցում ենք կողմերի հետ և օգնում ենք նրանց գտնել առաջընթացի ճանապարհը. Քրիստիան Դանիելսոն
Մենք գաղափարներ ունենք, զրուցում ենք կողմերի հետ և օգնում ենք նրանց գտնել առաջընթացի ճանապարհը. Քրիստիան Դանիելսոն

Մենք գաղափարներ ունենք, զրուցում ենք կողմերի հետ և օգնում ենք նրանց գտնել առաջընթացի ճանապարհը, – այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ, Շառլ Միշելի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնը:

Այս հայտարարությամբ նա պատասխանեց Վրաստանի Առաջին ալիքի լրագրողի այն հարցին, «Միջնորդը որևէ առաջարկ կներկայացնի քաղաքական կուսակցություններին, թե ոչ:

«Այո, սա մեր դերի բաղկացուցիչ մասն է: Մենք ունենք որոշ գաղափարներ, մենք խոսում ենք կողմերի հետ և օգնում նրանց գտնել առաջընթացի ճանապարհը, բայց կողմերը պետք է փոխզիջում գտնեն, մենք կաշխատենք նրանց օգնել դրանում», – հայտարարել է Դանիելսոնը:

Քրիստիան Դանիելսոնը կսկսի հանդիպումները իշխանության ու ընդդիմության պաշտոնյաների հետ մարտի 29-ին:

Դանիելսոնը Վրաստան է վերադարձել երեկ, մարտի 27-ին և կմնա երեք օր: