Մենք եվրոպացիներս պատասխանատվություն ունենք աջակցել Վրաստանին. Կլաուդիա Ռոթ
Մենք եվրոպացիներս պատասխանատվություն ունենք աջակցել Վրաստանին: Այս մասին Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ, Կլաուդիա Ռոթը հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպումից հետո: Հանդիպումը կայացել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում:
«Շատ արդյունավետ հանդիպում էր: Դա շատ էր նման ընտանիքի անդամի հանդիպմանը: Ես սիրահարված եմ Վրաստանի, Թբիլիսիի և մարդկանց վրա: Դուք ունեք հիանալի երկիր: Ես զգում եմ, որ մենք եվրոպացիներս պարտավոր ենք աջակցել Վրաստանին»,- ասել է Բունդեսթագի ներկայացուցիչը:
Ըստ նրա, հանդիպման հիմնական թեմաներից մեկը եղել է Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններում ստեղծված իրավիճակը:
Նրա խոսքով ՝ Վրաստանը կարևոր դեր է խաղում տարածաշրջանում:
«Գտնում եմ, որ Վրաստանը կարևոր դեր ունի տարածաշրջանում: Նա տարածաշրջանում կապող օղակ է: Վրաստանում կայունություն է, և դուք հարևաններ ունեք հակամարտություններով: Երբ ես լսում եմ, որ հայերն ասում են, որ երբեք չեն գա Ադրբեջան, իսկ ադրբեջանցիները ասում են, որ երբեք չեն գա Հայաստան, եկեք միասին հանդիպենք Վրաստանում:
Մենք խոսեցինք նաև ձեր երկրի զարգացման հեռանկարների մասին: Կարծում եմ զբոսաշրջությունը այդ առումով կարևոր դեր է խաղում: Շատ գերմանացիներ են այցելում Վրաստան, և ես կարծում եմ, որ այդ թիվը գնալով աճում է»,- ասել է Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահը: